Ամառը Հայաստանում
Չնայած Հայաստանը այնքան էլ մեծ չէ հարևան երկրների համեմատ, սակայն այստեղ շատ բաներ կան, որ դուք կարող եք տեսնել և փորձել: Հայաստանում ամառը հիանալի եղանակ է: Երևանում կան բազմաթիվ լողավազաններ, որոնք շատ ակտիվ են ամռանը: Կարող եք այցելել նաև Սևանա լիճ ու մի քանի հիանալի օր անցկացնել քաղցրահամ այս սառը լճի ափին: Սևանում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա կարող եք նաև զբաղվել ջրային սպորտով:

Հայաստանը շատերին հայտնի է Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, և դա է պատճառներից մեկը, որ Հայաստանը եկեղեցիների, տաճարների և վանքերի երկիր է: Ուղևորությունը դեպի Հայաստան կպարգևի Ձեզ անմոռանալի և չափազանց դրական էմոցիաներ։ Հայաստանում կարող եք իրականացնել նաև ուխտագնացություններ։

Հայաստանը հայտնի է նաև իր բնությամբ․ Լեռնային բնապատկերներ, լճեր և անտառներ․․․
Բացի վանքերից և գեղեցիկ բնությունից, Հայաստանը հայտնի է նաև բազմաթիվ թանգարաններով և մշակութային կենտրոններով, որոնք կլրացնեն ձեր շրջայցը և կդարձնեն ձեր 2021-ի հանգիստը անմոռանալի:
Ամռանը Հայաստանում եղանակը պարզապես հիանալի է: Ամենուր կարելի է տեսնել կանաչ ծառեր և գունագեղ ծաղիկներ:

2021-ի ամռանը Հայաստանում տեղի կունենան բազմաթիվ փառատոններ, ինչպիսիք են էկոտուրիզմի, մեղրի և հատապտուղների, բույսերի, ձմերուկի, հայկական ազգային տարազի փառատոնը և շատ այլ փառատոններ։
Հայաստանն ունի համեղ և հյութալի մրգերի և հատապտուղների հարուստ տեսականի: Դա մեկն է այն պատճառներից, որ Հայաստանում այդքան բազմազան մրգերի և հատապտուղների փառատոններ են անցկացվում։ Տարվա այս ժամանակահատվածում կարող եք վայելել հայկական ծիրանի, ձմերուկի, ազնվամորու, հապալասի, սալորի և այլնի յուրահատուկ համը:

Հայաստանը լեռնային երկիր է` իսկական դրախտ ակտիվ ակտիվ հանգստի սիրահարների համար:
Այս զարմանալիորեն գեղեցիկ երկիրը ձեզ հնարավորություն կընձեռի բարձրանալ լեռներ, զբաղվել ռաֆթինգով, պարապլանով, զիփ լայնով կամ օդապարիկով թռչել և այլն։
