Բացահայտեք Հայաստանը FunTravel-ի հետ

Աշունը Հայաստանում

autumn armenia

Աշունը Հայաստանում

Հայաստան, երկիր, որտեղ 365 օր կարելի է հանգստանալ ու վայելել գեղեցիկը:  Տարվա յուրաքանչյուր եղանակ յուրովի հրաշալի է այստեղ: Հիմա աշուն է՝ գունագեղ ու հիասքանչ: Աշնանը Հայաստանի բնությունը վերածվում է դրախտային մի վայրի, ուր կարելի է գտնել ներկապնակի ամենատարբեր երանգները՝ բաց կապույտից մինչև  կրակերանգ կարմիր: Ճանապարհորդել Հայաստանում պետք է հենց աշնանը: Այն ամբողջությամբ պատվում է աշնանային մեղմ ու երփներանգ գույներով: Երբ դուրս ես գալիս զբոսնելու հայաստանյան փողոցներով՝ պետք չէ տաքուկ հագուստներ վերցնել, այստեղ հաճելի տաքություն կա օդում: 

autumn in garni

Աշունը ամենաճիշտ ժամանակն է վայելելու հայկական հյութալի մրգերն ու օրգանիկ բանջարեղենը: Ավելի մանրամասն կարող եք հետևել բերքհավաքին՝ մասնակցելով Բերքի տոնին, որը նշվում է սեպտեմբեր ամսին, նվիրված մրգաշատ ու համեղ տոնակատարություններին: Կմասնակցեք գինու փառատոնին, որտեղ կլինի գինու ցուցահանդես վաճառք՝ հայկական եգի, պարի և խաղերի ներքո: Տեղի է ունենում նաև Գաթայի փառատոն, որի ընթացքում կարող եք փորձել ավանդական գաթան, ականատես լինել դրա պատրաստմանը: Այս ամենին հաջորդում է նաև Թեյի եւ Սուրճի փառատոնը, որ միախմբում է թեյի և սուրճի բոլոր սիրահարներին։ Այցելուները աշնանային մեղմ օրերին զբոսնում են ՝ վայելելով թեյի և սուրճի տեսակները: Խոտաբույսերի, հատապտուղների և մրգային թեյերի լայն ընտրանիները հնարավորություն են տալիս ամառն անցնելուց հետո վայելել Հայկական լեռնաշխարհի անուշահոտ արտադրանքը:

tatev ropeway
Autumn-in-Armenia

Կարող եք այցելել Տավուշ, լինել Դիլիջանում, վայելել Պարզ լճի շքեղությունը: Դուք դրանից հետո վստահ կարող եք ասել, որ ամենագեղեցիկ աշունը հենց այստեղ է: Գնացեք Լոռի, տեսեք՝ ինչպես են մրցման մեջ մտնում հանդիպակաց լեռներն ու ձորերը, թե ո՞վ է ավելի գեղեցիկ գույներ հագել: Գնացեք Սևան ու տեսեք՝ ինչպես է երկինքը իր ճիշտ պատճենը ստանում, ինչպես են Գեղամա լեռները ոսկեհյուս շղթա կազմում՝ օղակելով երկինքը: Այցելեք Վայոց ձոր ու Սյունիք՝ հասկանալու, թե որտեղ են ավարտվում բոցագույն լեռները և սկսվում լազուր երկինքը:

old dilijan

Այցելեք Տաթևի վանք, եղեք աշխարհի ամենաերկար ճոպանուղում ու այդքան բարձրությունից զգացեք բնության կախարդական ուժը: Այցելեք Գառնի՝ հին հայկական հեթանոսական տաճար, որը ստեղծվել է առաջին դարում, Գեղեարդի վանք, որը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, զգացեք մարդու և բնության ներդաշնակությունը: Եկեք Հայաստան  աշնանը: Չմոռանաք վերցնել լուսանկարչական ապարատը՝ հավերժացնելու ձեզ և այս չքնաղ բնությունը:

Click Here
Click Here
Click Here
Click Here
Նախորդ
Հաջորդը
Comments are closed.
Call Now Button