Շարմ Էլ Շեյխը Սինայի թերակղզու զբոսաշրջության գլխավոր կենտրոնն է և աշխարհի լավագույն վայրերից մեկը դայվինգի համար:
Այցելեք Ռաս Մուհամեդ ազգային պարկ
Այս թերակղզին, որը գտնվում է Շարմից 38 կիլոմետր դեպի հարավ հեռավորության վրա և շրջապատված է դայվինգի համար նպաստավոր ամենաանհավանական վայրերով, հանգրվան է հանդիսանում հիանալի լողափերի, աշխարհի երկրորդ ամենահյուսիսում գտնվող մանգրոյի անտառի և աղի ջրով լճի համար:

Դայվինգ դեպի խորտակված Տիստլեգորմ նավի ավերակները
Շատ հմուտ սուզորդների համար Շարմ Էլ Շեյխ ուղևորությունը միայն մեկ բան է նշանակում՝ սուզվել դեպի Տիստլեգորմ նավի ավերակները:
Դեպի խորտակված նավի ավերակներ աշխարհի լավագույն սուզումներից մեկը հենց սա է: Բրիտանական զորքերին սպառազինությամբ համալրելու համար նախատեսված բեռներով լի այս նավը խորտակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գերմանացի ռմբակոծիչների կողմից:
Այժմ ձկներն են լողում նավի սենյակներում և բեռներով լի խցիկներում: Վերջիններս լի են ջիպերով, մոտոցիկլետներով և սպառազինությամբ, որոնք այդպես էլ չեն հասել առաջնագիծ:

Մեկօրյա ուղևորություն դեպի Սուրբ Կատարինեի վանք
Արդյո՞ք անվտանգ է Սինայում գտնվող Սուրբ Կատարինեի վանք այցելելը
Կարճ պատասխանն է՝ այո:
Շատ մարդիկ կարծում են, որ Սուրբ Կատարինեի վանքը և ընդհանուր առմամբ Սինան վտանգավոր վայր է, քանի որ լրատվամիջոցները տարբերակում չեն դնում Հյուսիսային Սինայի և Հարավային Սինայի միջև:
Բոլոր զբոսաշրջային վայրերը գտնվում են Սինայի հարավում և ավելի վտանգավոր չեն, քան աշխարհի մյուս մասերը:
Սինայի ամենահյուսիսում ժամանակ առ ժամանակ անկարգություններ են լինում, բայց ձեզ նույնիսկ թույլ չեն տա մտնել այդ տարածք։
Պետք չէ վախենալ կամ ուղևորությունը հետաձգել Սինայի բազմաթիվ անցակետերի պատճառով: Կառավարությունը փորձում է Սինան հնարավորինս անվտանգ դարձնել, և թեև սկզբում զինվորականներն ու զենքերը վախեցնող են թվում, դուք անհանգստանալու ոչինչ չունեք:
Ամրագրե՛ք Ձեր ճամփորդությունը դեպի Սուրբ Կատարինե Fun Travel Armenia-ի միջոցով:





