Discover Armenia with FunTravel

gyumri

Գյումրի քաղաքի պատմությունը

Գյումրին՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում: Շիրակի մարզի կենտրոն Գյումրին ունի դարերի պատմություն: Գյումրին իր անվանումը վերցրել է Ախուրյան գետի Գումրիգետ վտակի անվանումից, որը հոսում է քաղաքից ոչ հեռու: Քաղաքն ունեցել է բարդ պատմություն, ունի հարուստ մշակութային ժառանգություն եւ ավանդույթներ: Հայկական մատենագիտության մեջ Կումայրին (Գյումրիու հնագույն անվանումն է) առաջին անգամ հիշատակվում է 773 -775 թթ. արաբական տիրակալության դեմ ապստամբության հետ կապված:
Ժամանակակից Գյումրին կոկիկ ու գեղեցիկ քաղաք է, լի լույսերով, խանութներով, ռեստորաններով ու սրճարաններով: Քաղաքի բնակիչները հայտնի են հումորի սուր զգացումով, ավանդույթների պահպահմամբ, քրտնաջան աշխատանքով և պատվասիրությամբ:Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի մեծագույն գործիչների, որոնցից են գրողներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը։

gyumri qyalla

Գյումրու քաղաքային կենցաղում մշտապես տեղ են գտել զվարճախոսությունները։ Գյումրին իր ուրույն ավանդույթներով, կենցաղով և հոգեբանությամբ՝ նաև բարբառով, հայրենասիրությամբ, կատակասիրությամբ, սրամտությամբ, հումորով, անլեգալ դարձվածքներով և ինչու չէ հայհոյանքով, ստեղծել է յուրատեսակ մի միջավայր, որը ծնունդ և սնունդ է տվել զվարճախոսություններին։
Տոնական օրերին գյումրեցու հարգի կերակրատեսակներից են թաթար բորակին, դոլման, սաթրի քյուֆթան, քարի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, քյալլան (կովի գլխից պատրաստվող կերակուր) և այլն։ Այս վերջին երեքը Ալեքսանդրապոլում հարգի կերակուրներ էին հատկապես արհեստավորների շրջանում։ Սրանք, ինչպես նաև գաթան, փախլավան, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ) պատրաստում էին փռում։

old gyumri

Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ 1912 թ. օգոստոսի 4-ին առաջին անգամ Հայաստանում, այստեղ է բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ օպերան» և դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը։
Հետաքրքիր սովորույթ է եղել կամրջագործ վարպետների համար։ Ըստ ավանդության՝ կամուրջը կառուցելուց հետո կամրջագործի ողջ ընտանիքը՝ ներառյալ երեխաները պետք է գտնվեն կամրջի տակ, իսկ վարպետը ֆայտոնով պետք է անցնի կամրջի վրայով։ Այնպես որ, եթե կամուրջը լավ չկառուցվի, կամրջագործ վարպետն իր ընտանիքով կզոհվի։

mushurba gyumri

Գյումրին ասոցացվում է նաև մուշուրբայի հետ, որը քաղաքի խորհրդանիշներից մեկն է: Մուշուրբան տարօրինակ ձևով կռված գավաթ է, որը յուրահատուկ է իր արձակած ձայնով: Երբ բաժակի մեջ ջուր են լցնում, այն հատուկ ձայն է արձակում:
Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է: Վարպետն ասում է, որ իր պապի ստեղծած մուշուրբան ձայն չուներ, և հատուկ ձայն արձակող բաժակի հեղինակը իր հայրն է, Սուրենը, ով իր առաջին գավաթը ստեղծել է 1986 թվականին: Այժմ բոլոր մուշուրբաների վրա վարպետ Էդիկի անվան և ազգանունի առաջին տառերն են ԺԷՍ (ժամկոչյան Էդիկ Սուրենի):

Ֆան Թրեվլը Գյումրիում

Gyumri 2 days
Gyumri 2 days
Gyuri tour

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>