Բացահայտեք Հայաստանը FunTravel-ի հետ

Ձմեռը Հայաստանում

новый год в ереване 2022

Ձմեռը Հայաստանում

Հայաստանի հրաշագեղ բնությունը յուրահատուկ գեղեցկությամբ է օժտված ձմռանը: Այստեղ ձմեռը ձնառատ է, բայց մեղմ:
Ամանորը ամենաճիշտ ժամանակն է ավանդույթներին ծանոթանալու և տեղացիների հյուրընկալությունը վայելելու համար:
Հայերը միշտ ուրախ են դիմավորում իրենց հյուրերին, և անպայման հյուրասիրում իրենց պատրաստած ուտելիքները: Նոր տարին ամենալավ շրջանն է հայկական ավանդական խոհանոցը փորձելու համար:

новый год в ереване 2022
новый год в ереване 2022

Այստեղ Ամանորը յուրահատուկ են դիմավորում: Բոլոր քաղաքներում դեկտեմբեր և հունվար ամիսներին անց են կացվում միջոցառումներ, զարդարում են փողոցները։
Այցելուները կկարողանան մասնակցել հայակական ազգային տոնակատարություններին, ինչպիսիք են օրինակ՝ Տյառնընդառաջը, երբ ապագա ամուսինները թռնում են կրակի վրայով իրենց միությունն ամրապնդելու համար: Մեկ այլ տոնակատարություն է Սուրբ Սարգսի տոնը՝ սիրահարների տոնը: Հայաստանում ձմռանը եղանակը նպաստավոր է զբոսանքների համար: Կարող եք ձեր ձմեռային հանգիստն սկսել մայրաքաղաքից: Երկրի գլխավոր սահադաշտը գտնվում է մայրաքաղաքի հենց սրտում: Մեկ այլ սահադաշտ տեղակայված է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ropeway tsaghkadzor

Նրանց, ովքեր սիրում են ձմռան երեկոն անց կացնել թեյի սեղանի շուրջ, Երևանն առաջարկում է մի շարք հարմար և գողտրիկ ռեստորաններ, բարեր, սրճարաններ, որտեղ կարելի է նաև համտեսել հայակակն ավանդական ուտեստներ և ձեռք բերել նոր ծանոթություններ:
Անմոռանալի հանգիստը կարող եք վայելել ինչպես նաև Երևանում, այնպես էլ Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Սևանում և Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում:

армения зимой цахкадзор

Եթե ակտիվ հանգստի սիրահար եք ապա կարող եք այցելել քաղաքից դուրս տեղակայված տեսարժան վայրերը, որտեղ գործում են լեռնադահուկային հանգստավայրերը: Հայաստանի հայտնի լեռնադահուկային հանգստավայրերն են Ծաղկաձորը, Սևանը, Ջերմուկը: Հանգստավայրերի բազաներն ապահովում են հանգստացողներին անհրաժեշտ ամեն ինչով: Լեռնադահուկային հանգստավայրերում կան բարձրորակ սահուղիներ, դահուկների և այլ սարքավորումների վարձույթի ծառայություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և նույնիսկ դպրոցներ, որտեղ սովորեցնում են սահել:

Իսկ պասիվ հանգստի սիրահարները կարող են օգտվել Հայաստանի տարբեր շրջաններում տեղակայված առողջարաններից:
Հայաստանը հիանալի երկիր է ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար։

Comments are closed.
Call Now Button