Ամսաթիվ ՝ 21 հոկտեմբեր, 2018
Մեր սրտի մայրաքաղաք
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը, ինչպես նաև հանդիսանում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկը: Երևանի «ծննդյան վկայականը» Արգիշտի Առաջին թագավորի հրամանով արված Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունն է, ըստ որի այն կառուցվել է մ.թ.ա. 782-ին: