Բացահայտեք Հայաստանը FunTravel-ի հետ

Որոնել
Close this search box.

Վիզայի աջակցություն

Fun Travel տուրիստական ընկերությունը գործում է 15 տարի և ունի դեսպանատների և հյուպատոսությունների կողմից տրված մուտքի թույլտվությունների (վիզաների) մշակման փորձ։

Մեր փորձառու մասնագետներն իրականացնում են վիզայի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ճիշտ և պրոֆեսիոնալ կազմումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի գործի առանձնահատկությունները և վիզա տրամադրող երկրի պահանջները։

Fun Travel տուրիստական ընկերությունը տրամադրում է վիզային աջակցություն մի շարք երկրների համար, այդ թվում՝

Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ունենան վավեր վիզա՝ Շենգենյան գոտի մուտք գործելու համար՝ անկախ
մնալու տևողությունից և անկախ այն բանից, թե ինչ տեսակի ճամփորդական փաստաթուղթ ունեն՝ բացառությամբ վավեր կացության իրավունքի, որը նրանց թույլ է տալիս մնալ Շենգենյան գոտում:
Պահանջվող փաստաթղթերը Շենգեն Գոտու Երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար գրեթե նույնն են:

Դրանք են.
1. Անձնագիր (վերադարձից առնվազն 6 ամիս վավերականությամբ)
2. Լուսանկար (2 հատ)

  • Գունավոր լուսանկար սպիտակ ֆոնի վրա
  • Ձևաչափը՝ 3.5 սմ x 4.5սմ
  • Արված դիմացից՝ առանց փակումների
  • Վերջին ժամանակների (ամենաշատը 6 ամսվա վաղեմության)

3. Տեղեկանք աշխատանքի վայրից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը:
4. ա) Անհատ ձեռներեցների և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է պետական գրանցման վկայական
բ) Թոշակառուները պետք է ներկայացնեն թոշակի գրքույկ
գ) Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից:
5. Դիմումատուի կամ հովանավորի ֆինանսական փաստաթղթեր
6. Վերջին 3-6 ամսվա հաշիվների քաղվածք
7. Տեղեկանք բանկային հաշվին առկա մնացորդի մասին
8. Անշարժ և շարժական գույքի վկայականներ
9. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
10. Երեխաների ծննդական / անձնագիր
11. Ընտանիքի անդամների անձնագրեր
12. Ավիատոմսի ամրագրում
13. Հյուրանոցի ամրագրում
14. Կացության վայրի մասին ապացույց, օրինակ՝ հյուրանոցի ամրագրում

15. Ապահովագրություն

  • Աջակցության ապահովագրության վկայագիր, որը պետք է վավեր լինի ճամփորդության ողջ ընթացքում:
  • Ապահովագրության արժեքը սկսվում է 8 օրվա համար 2000 դրամից:
  • Առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ ճամփորդող անչափահասի դեպքում`

– Ծննդյան վկայականը և պատճենը,
– Ծնողների ամուսնության վկայականը և պատճենը,
– Ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնություն միայն այն դեպքում, եթե անչափահասը ճամփորդում է մենակ կամ մեկ ծնողի ուղեկցությամբ: (Համաձայնության մեջ պետք է նշված լինի, թե ում հետ է ճամփորդում անչափահասը:

  • Անչափահասին ուղեկցող անձը պետք է
    ներկայացնի իր անձնագրի պատճենը, մուտքի արտոնագրի պատճենը, օդանավի տոմսի և
    հյուրանոցի ամրագրումը):
  • Ծնողի կողմից տրված լիազորագիրը պետք է լինի առավելագույնը մեկ ամիս վաղեմության: Այն պետք է թարգմանված լինի անգլերեն կամ իտալերեն՝ նոտարական հաստատումով:
  • Անգամ եթե երեխային ուղեկցելու համար լիազորվել է երրորդ անձը, միևնույն է անչափահասի դիմում-հայտը պետք է ստորագրվի նույն օրը երկու ծնողների կողմից:
  • Ապահովագրության արժեքը սկսվում է 8 օրվա համար 2000 դրամից:

Ծառայությունների արժեքը՝
20.000 դրամ – փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
2000-12.000 – Ապահովագրություն (գինը կախված օրերի քանակից)

Վիզայի վճար
35 եվրոյին համարժեք դրամ – հյուպատոսական վճար
12.000-17.000- Վիզա կենտրոնի վճար (չի վճարվում դեսպանատուն դիմելիս)

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի արտոնագիրը գործում է 6 ամսվա ընթացքում 30 օր, որը ենթադրում է
բազմակի մուտքի թույլտվություն:

Դիմելու համար հարկավոր է անձնագրի սկան տարբերակ: Վիզան պատրաստ է լինում նույն օրը:
Արժեքը՝ 20.000 դրամ

travel-and-tourism

Մեր արտագնա տուրերը

Տուրեր Հայաստանից

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ:

Մեր թիմն այստեղ է լսելու

Call Now Button