Fun Travel տուրիստական ընկերությունը գործում է 15 տարի և ունի դեսպանատների և հյուպատոսությունների կողմից տրված մուտքի թույլտվությունների (վիզաների) մշակման փորձ։
Մեր փորձառու մասնագետներն իրականացնում են վիզայի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ճիշտ և պրոֆեսիոնալ կազմումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի գործի առանձնահատկությունները և վիզա տրամադրող երկրի պահանջները։
Fun Travel տուրիստական ընկերությունը տրամադրում է վիզային աջակցություն մի շարք երկրների համար, այդ թվում՝
Շենգենյան գոտու երկրների ՎԻԶԱ
Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ունենան վավեր վիզա՝ Շենգենյան գոտի մուտք գործելու համար՝ անկախ
մնալու տևողությունից և անկախ այն բանից, թե ինչ տեսակի ճամփորդական փաստաթուղթ ունեն՝ բացառությամբ վավեր կացության իրավունքի, որը նրանց թույլ է տալիս մնալ Շենգենյան գոտում:
Պահանջվող փաստաթղթերը Շենգեն Գոտու Երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար գրեթե նույնն են:
Դրանք են.
1. Անձնագիր (վերադարձից առնվազն 6 ամիս վավերականությամբ)
2. Լուսանկար (2 հատ)
- Գունավոր լուսանկար սպիտակ ֆոնի վրա
- Ձևաչափը՝ 3.5 սմ x 4.5սմ
- Արված դիմացից՝ առանց փակումների
- Վերջին ժամանակների (ամենաշատը 6 ամսվա վաղեմության)
3. Տեղեկանք աշխատանքի վայրից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը:
4. ա) Անհատ ձեռներեցների և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է պետական գրանցման վկայական
բ) Թոշակառուները պետք է ներկայացնեն թոշակի գրքույկ
գ) Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից:
5. Դիմումատուի կամ հովանավորի ֆինանսական փաստաթղթեր
6. Վերջին 3-6 ամսվա հաշիվների քաղվածք
7. Տեղեկանք բանկային հաշվին առկա մնացորդի մասին
8. Անշարժ և շարժական գույքի վկայականներ
9. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
10. Երեխաների ծննդական / անձնագիր
11. Ընտանիքի անդամների անձնագրեր
12. Ավիատոմսի ամրագրում
13. Հյուրանոցի ամրագրում
14. Կացության վայրի մասին ապացույց, օրինակ՝ հյուրանոցի ամրագրում
15. Ապահովագրություն
- Աջակցության ապահովագրության վկայագիր, որը պետք է վավեր լինի ճամփորդության ողջ ընթացքում:
- Ապահովագրության արժեքը սկսվում է 8 օրվա համար 2000 դրամից:
- Առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ ճամփորդող անչափահասի դեպքում`
– Ծննդյան վկայականը և պատճենը,
– Ծնողների ամուսնության վկայականը և պատճենը,
– Ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնություն միայն այն դեպքում, եթե անչափահասը ճամփորդում է մենակ կամ մեկ ծնողի ուղեկցությամբ: (Համաձայնության մեջ պետք է նշված լինի, թե ում հետ է ճամփորդում անչափահասը:
- Անչափահասին ուղեկցող անձը պետք է
ներկայացնի իր անձնագրի պատճենը, մուտքի արտոնագրի պատճենը, օդանավի տոմսի և
հյուրանոցի ամրագրումը): - Ծնողի կողմից տրված լիազորագիրը պետք է լինի առավելագույնը մեկ ամիս վաղեմության: Այն պետք է թարգմանված լինի անգլերեն կամ իտալերեն՝ նոտարական հաստատումով:
- Անգամ եթե երեխային ուղեկցելու համար լիազորվել է երրորդ անձը, միևնույն է անչափահասի դիմում-հայտը պետք է ստորագրվի նույն օրը երկու ծնողների կողմից:
- Ապահովագրության արժեքը սկսվում է 8 օրվա համար 2000 դրամից:
Ծառայությունների արժեքը՝
20.000 դրամ – փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
2000-12.000 – Ապահովագրություն (գինը կախված օրերի քանակից)
Վիզայի վճար
35 եվրոյին համարժեք դրամ – հյուպատոսական վճար
12.000-17.000- Վիզա կենտրոնի վճար (չի վճարվում դեսպանատուն դիմելիս)
Թուրքիայի վիզա (E-VISA)
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի արտոնագիրը գործում է 6 ամսվա ընթացքում 30 օր, որը ենթադրում է
բազմակի մուտքի թույլտվություն:
Դիմելու համար հարկավոր է անձնագրի սկան տարբերակ: Վիզան պատրաստ է լինում նույն օրը:
Արժեքը՝ 20.000 դրամ
Մեր արտագնա տուրերը
Տուրեր Հայաստանից
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ:
Մեր թիմն այստեղ է լսելու