Բացահայտեք Հայաստանը FunTravel-ի հետ

5 Լավագույն վայրերը Թունիսում, որ արժե այցելել

Ի՞նչն է հայտնի դարձնում Թունիսը: Թունիսը հավանաբար առավել հայտնի է իր պատմական կոթողների բազմազանությամբ: Նշված կոթողների շարքում են Թունիսի հնագույն Կարթագեն քաղաքը և Սուս քաղաքի մոտ գտնվող Էլ Ջեմ հսկայական ամֆիթատրոնը, որը հստակ ցուցադրում է տարիների ընթացքում երկրում հաստատված տարբեր քաղաքակրթությունների ազդեցությունները:

Նախքան Թունիս ուղևորվելը դուք պետք է իմանաք այն 5 լավագույն վայրերի մասին, որոնք արժե այցելել: Սա Հյուսիսային Աֆրիկան է՝ իր ամբողջ հմայքով ընդգրկված մի փոքրիկ փաթեթում:

Թունիսի քաղաքներում կան շատ պաստելային գույներով ողողված տներ ունեցող նրբանցքներ և մարդաշատ փողոցներ, որոնք արժե բացահայտել: Գյուղական վայրերում կան հինավուրց ավերակներ, որոնք արժե ուսումնասիրել: Ավելին, չարժե բաց թողնել Սահարայի՝ դեպի հարավ ձգվող հսկայական անապատային տարածությունն իր լայնաձիգ ավազաբլուրներով և ժայռոտ լեռներով:

  1. Սիդի Բու Սաիդsidi boi said, tour to tunisia

Անհավանական գեղատեսիլ Սիդի Բու Սաիդը Թունիսում ծովափնյա բոհեմական արվարձան է, որը լի է յուրահատուկ պատուհաններով և երկնագույն փայտե դռներով զարդարված անթերի սպիտակեցված շինություններով:

Զբոսաշրջիկների համար այստեղ անելու ամենահայտնի բաներից մեկը պարզապես կապուչինոն ձեռքին ետ նստելը և  շրջակա աշխարհի անցուդարձը վայելելն է:

  1. Ջերբա

Ջերբան հարավային Թունիսում գտնվող կղզի է, գեղեցիկ ավազոտ լողափերով և գեղատեսիլ, խաղաղ ու լուռ գյուղերով: Այն աշխարհի լավագույն բնապահպանական վայրերից մեկն է։ Ավելին, այս կղզին պահպանում է իր ավանդույթներն ու իր յուրահատուկ ճարտարապետական ոճը:

besttour to Tunisia from Armenia

  1. Դոուզ

Դոուզ քաղաքը կարծես վարագույր լինի հարավում գտնվող հրաշքների համար: Անցնելով կենտրոնի հավաք և նեղ փողոցներով՝ դուք կզարմանաք, թե ինչի համար էր քաղաքի շուրջը պտտվող ամբողջ աղմուկը:

Դոուզից ընդամենը մեկ քայլ է դեպի Ջեբիլ ազգային պարկի հսկայական ավազե հարթավայրերը՝ հարավային Թունիսի հիասքանչ բնական հարստություններից մեկը: Այնպես որ, իզուր չէ, որ հարավում գտնվող այս հեռավոր քաղաքը համարվում է անցակետ դեպի Սահարա:

 

  1. Թոզեուր

Թոզեուրը Թունիսի քաղաքներից է: Այս քաղաքի ճարտարապետական ոճը առանձնահատուկ է. զարդարված ավազե և կավե աղյուսների համադրությամբ: Այստեղի կանայք, ի տարբերություն Նեֆտայից դեպի հարավ բնակվող կանանց, ում հագուստը զարդարված է սպիտակ ժապավեններով, կրում են բաց կապույտ ժապավեններով զարդարված սև հագուստ:

Bulla Regia tour Tunisia

  1. Բուլլա Ռեգիա

Բուլլա Ռեգիան Թունիսի հյուսիսարևմուտքում գտնվող կարևորագույն հնագիտական վայր է: Այս տարածաշրջանը մ.թ. 1-ին դարում դարձել է Հռոմեական կայսրության մաս: Այն բարգավաճել է՝ կայսրության մյուս հատվածներին մատակարարելով այնպիսի գյուղատնտեսական մթերքներ, ինչպիսիք են ցորենը, հացահատիկը, խաղողը և ձիթապտուղը: Այս նահանգի քաղաքների, այդ թվում և Բուլլա Ռեգիայի թե՛ հանրային, թե՛ մասնավոր ճարտարապետությունը և թե՛ գեղեցկագույն զարդարանքը ամբողջովին արտացոլում են այդ բարեկեցությունը:

Եվ, եթե վերջապես որոշել եք այցելել Թունիս, ապա զանգահարեք Fun Travel Armenia. Մենք ամեն ինչ կանենք ձեր հանգիստն անմոռանալի դարձնելու համար:

Call Now Button