Բացահայտեք Հայաստանը FunTravel-ի հետ

Որոնել
Close this search box.

Դեպի Գյումրի

Գյումրիում` քաղաքային տուրի ժամանակ կծանոթանանք Հայաստանի ամենահին
քաղաքներից մեկի պատմությանը` հաղորդակիցը լինելով նրա մշակութային առանձնահատկություններին։

Շտապեք գրանցվել

Օր
Ժամ
Վայրկյան
Previous slide
Next slide

Կայցելենք հին քաղաքի պատմության թանգարան, կլինենք Յոթ Վերք եւ Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներում, կգտնվենք Գյումրեցի մեծանուն Վարպետների փողոցում։ 

Կտեսնենք մեծահարուստ Դրամփյանների, Ռաֆայելյանների, Աբովյանների տները։ 

Վերջապես կիմանանք «Կարկատած պատի», «Բարի լույսի», «Լոդկա» շենքերի մասին հին, բայց չմոռացված, երբեմն նույնիսկ չափազանցված պատմությունները։ 

Հոլիվուդի բակում կտեսնենք, որ իսկական Հոլիվուդն հենց Գյումրին է։ 

Կլինենք Ալեքսանդրապոլի պաշտպանական 3 ամրոցներից ամենամեծում` «Սեւ բերդ»-ում։ 

Կիմանանք, թե ինչո՞վ է տարբերվում Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը մյուս հուշարձաններից։ 

Կհամտեսենք ամենաշիրակյան ուտեստները։

Ու քանի որ քաղաք մուտքն ու ելքը թույլատրվում է միայն ժպիտով` Գյումրիում կլրացվի Ձեր հումորի չափաբաժինն` «Անեկտոդների պատ»-ին զետեղված անեկտոդներով։

Տևողությունը՝ 3 օր

Օր 1

Վարդանանց հրապարակ – Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի – Գյումրու Պատմության թանգարան – Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի – «Մեր մանկության տանգո» ֆիլմի բակ – Կենտրոնական զբոսայգի – «Օժիտի» շենք – Վերադարձ հյուրանոց

Օր 2

Վարդանանց հրապարակ – Վարպետաց փողոց՝ Հովհ․Շիրազի, Ավ․ Իսահակյանի և Մ․Մկրտչյանի թանգարաններ – Ռուսթավելի փողոց՝ Սբ․ Նշան եկեղեցի – «ՍիրեմԳը» պուրակ –Առաջին գարեջրատուն – Գյումրու Հոլիվուդի բակ – Ալեքսանդրովսկի փողոց – «Լյուքս» վարսավիրանոց – «Սեւ բերդ» – Մարմաշենի վանական համալիր – Չերքեզի ձոր – Հյուրանոց

Օր 3

Վարդանանց հրապարակ – Կիրովի դար – Բագրատունյաց պուրակ – Ձիթողյանցների թանգարան – Հառիճի վանական համալիր – Վերադարձ
կամ կարող է լինել այսպես․
Վարդանանց հրապարակ – Կիրովի դար – Բագրատունյաց պուրակ – Ձիթողյանցների թանգարան – Թալինի վանք – Սառնաղբյուրի Զաղաներ – Վերադարձ

mayr hayastan gyumri
Ամրագրեք Ձեր արկածն այսօր

Հավելյալ ինֆորմացիա

ռուսերեն, անգլերեն

3 օր / 2 գիշեր

Comments are closed.
Call Now Button