Discover Armenia with FunTravel

Եգիպտոս

ԵԳԻՊՏՈՍ

Հին եգիպտացիները շատ բաներով են հայտնի, սակայն քչերը գիտեն, որ մարդկության պատմության մեջ նրանք առաջիններից էին, որ հղիության թեստեր են օգտագործել: Այս թեստերն օգտագործելու բազմաթիվ մեթոդներ կային: Այդ մասին գրված է Բեռլինի բժշկական պապիրուսում: Դրանցից մեկի դեպքում կնոջը գարեջուր ու արմավի խառնուրդ էին տալիս, ու կախված նրանից, թե որքան էր նա փսխում, եգիպտացիները կարողանում էին հասկանալ, թե արդյոք նա հղի է, թե ոչ: Մեկ այլ դեպքում կինը պետք է միզեր գարով ու հացահատիկով պայուսակների մեջ, որոնք նաև արմավ ու ավազ էին պարունակում: Եթե պայուսակները ուռչում էին, նշանակում էր, որ կինը երեխա էր սպասում:

Եգիպտացիները բավականին տպավորիչ գիտելիքներ ունեին բժշկության մասին: Վերջերս հրապարակված հետազոտությունների համաձայն՝ եգիպտացիները նույնիսկ վիրահատություններ են իրականացրել: Կան նաև փաստեր, որ նրանք կարողացել են հաջողությամբ ոտքի մատներ պրոթեզավորել:

Եգիպտացիներն առաջիններից էին, ովքեր սկսել են օգտագործել հմայիլներ ու թալիսմաններ ու սնահավատությունը նոր մակարդակի հասցրել: Նրանք հավատացած էին, որ որոշակի առարկաներ կրելով իրենց վրա, կարող են պաշտպանված լինել այս կամ այն բանից: Ձեզանից շատերը կարող են ծիծաղել սրա վրա, սակայն նույնիսկ մեր օրերում կան մարդիկ, ովքեր հաջողակ շապիկ, գրիչ կամ էլ այլ առարկա ունեն, որոնք հավատացած են, թե իրենց հաջողություն են բերում:

Հին Եգիպտոսում երազները շատ կարևոր նշանակություն ունեին: Այսօր մարդիկ կարծում են, որ դրանք ուղղակի ինչ-որ պատկերներ են, որոնք ուղղակի կարող են արտացոլել օրվա ընթացքում մեր ապրումները, սակայն հին եգիպտացիները հավատացած էին, որ երազները կարևոր նշանակություն ունեն: Մարդիկ վճարում էին տաճարների քրմերին, ովքեր կարողանում էին մեկնաբանել երազները, որպեսզի վերջիններս իրենց պատմեն տեսած երազի նշանակությունը: Երբեմն մարդիկ նույնիսկ փորձում էին տաճարում քնել, երբ ցանկանում էին ինչ-որ կարևոր բան իմանալ՝ հավատացած լինելով, որ աստվածներին ավելի մոտ գտնվելով, իրենց երազների միջոցով կարևոր բան կարող են իմանալ:

Երբ է ավելի լավ հանգստանալ Եգիպտոսում

Եգիպտոսում կլոր տարին տաք եղանակ է, բայց յուրաքանչյուր ամիս ունի իր առանձնահատկությունները: Սեպտեմբերը հրաշալի ամիս է հանգստի համար, քանի որ ծովի ջերմաստիճանը շատ բարենպաստ է: Հոկտեմբերը համարվում է թավշյա սեզոն, այս շրջանում բացվում են կորալները, ինչը պարզապես հիասքանչ տեսարան է:

Նոյեմբերը համարվում է սերֆինգի համար լավագույն ժամանակը, թեև եղանակն արդեն փոքր-ինչ վատանում է: Դա շարունակվում է նաև դեկտեմբերին, թեև զբոսաշրջիկների հոսքի վրա դա չի անդրադառնում, քանի որ նրանք գալիս են վայելելու Նոր տարին տաք երկրում: Դեկտեմբերին հատկապես խորհուրդ է տրվում հանգիստը Շարմ-էլ-Շեյխում: Հունվարին եղանակը ցրտում է, կարող է իջնել անգամ մինչև +10, թեև ծովի ջերմաստիճանը մնում է բարենպաստ: Ամենահարմար ծովափը հունվարին Թաբան է:

Փետրվարին եղանակը սկսում է տաքանալ. զբոսաշրջիկները տարվա այս ամսին նախընտրում են Նուվեյբա ծովափը: Մարտ ամսին տարեց զբոսաշրջիկները կարող են հրաշալի հանգստանալ Եգիպտոսում և հագեցնել իրենց օրգանիզմը վիտամիններով, քանի որ սկսվում է մրգերի սեզոնը: Սակայն մարտին լինում են նաև ավազե քամիներ, այնպես որ, պետք է համապատասխան հագուստ վերցնել: Ապրիլին Եգիպտոսում ելակի և նռան սեզոնն է: Մայիսը Կարմիր ծովի ափին հանգստանալու ամենալավ ժամանակներից մեկն է համարվում: Հունիսին և հուլիսին ամենաշոգ ժամանակն է այստեղ +40-50, ավելի բարենպաստ են համարվում Կահիրեն և Հուրգադան, որտեղ ջերմաստիճանը մինչև +34-36 է: Օգոստոսին նույնպես դեռ շատ շոգ է: Ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև +29:

Ամրագրեք Ձեր արկածն այսօր

Հավելյալ տեղեկատվություն​

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Եգիպտոսի վիզայի համար Եգիպտոսի դեսպանատուն Հայաստանում:

Արտակարգ և լիազոր դեսպան
Ն.Գ. պարոն Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի

Հասցե՝ Հայաստան, Երևան, Սեպուհի փողոց, 6ա շենք
Հեռ. +374-10-226755 , +374-10-220117 , +374-10-278213

Comments are closed.