Էքստիմ տուրիզմ Հայաստանում
ԶԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԷՔՍՏՐԻՄԸ




Funtravel » Էքստիմ տուրիզմ Հայաստանում
Արժեքը 25.000 դրամ
Երբևէ մտածե՞լ եք Հայաստանում արկածային շրջագայության մասին: Ո՞չ
Ներկայացնում ենն Ձեզ Լաստիվերն ու Ենոքավանը, գեղեցիկ վայր հրաշալի տեսարաններով՝ գետ, ջրվեժ, ժայռեր և ձեռակերտ փայտե տնակներ: Ճանապարհն անցնում է անտառի միջով, հետևաբար էմոցիաներն աննկարագրելի են, բայց իհարկե, դրանք ավելի են ուժեղանում զիփ-լայնի անմոռանալի թռիչքի տպավորությունների ազդեցության տակ: «Յելլ Էքստրիմ Պարկ»-ում առաջինը «Զիփ Լայն»-ն է, որը թույլ է տալիս էքստրիմի սիրահարներին անցնել մեկ վայրից մյուսը ճոպանի և սեփական ծանրության ուժի շնորհիվ: «Յելլ Էքստրիմ Պարկ»-ն առաջարկում է 5 գիծ, որոնց երկարություններն են՝ 135մ, 200մ, 268մ, 375մ և 750մ, բարձրությունը՝ 200-300մ : Բոլոր գծերով թռիչքը միասին կազմում է 1.5 ժամ: Թռիչքը տևում է 30 վայրկյանից մինչև 2 րոպե: Թռիչքից առաջ անցկացվում է անվտանգության կանոնների վերաբերյալ 15 րոպեանոց դասընթաց: Մեկ գծից մյուսը տեղափոխվելու համար պետք է քայլել 5-20 րոպե:
Արժեքը ներառում է հետևյալ ծառայությունները՝ զիփ-լայն, փորձությունների այգի, զորբինգ, ձիավարություն, փեյնթբոլ, վիա ֆերրատա, լեռնային հեծանվասպորտ: Գինը կարող է կրճատվել, եթե զբոսաշրջիկն ընտրի միայն մեկ ծառայություն:
Պարապլանով թռիչքն արժե 48.000 դրամ , որն իր մեջ ներառում ֆոտո և վիդեո նկարահանման հնարավորություն, երկկողմանի տրասնֆեր(տևում է 20 րոպե): Թռիչքներն իրականացվում են մասնագետի հետ:
- Լաստիվեր
- Սնունդ: Ներառված չէ
- Տոմսեր: Ներառված են
- Կատեգորիա: Արկածային