Հայաստանի հրաշքները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ



Նախորդ
Հաջորդը
ՕՐ 1
Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց
ՕՐ 2
Շրջայց Երևանով – Էջմիածին – Զվարթնոց – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության Հրապարակը, Կառավարության շենքը, օպերայի և բալետի թատրոնը և Կասկադը։ Կայցելենք Էջմիածինի Մայր Տաճարը, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։
ՕՐ 3
Երևան – Ծաղկաձոր – Սևան – Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր, հայտնի լեռնադահուկային հանգստավայր Հայաստանում: Կայցելենք Կեչառիս վանական համալիրը, որը հիմնադրվել է 11-րդ դարում: Ուղեւորություն դեպի Սեւանա լիճ, որը ամենա մեծ բարձրալեռնային լճերից է Եվրասիայում: Այց առողջարանային քաղաք Դիլիջան, որը շատ հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա:
ՕՐ 4
Երևան – Գառնի – Գեղարդ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։
ՕՐ 5
Երևան – Աշտարակ – Ամբերդ – Սաղմոսավանք – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Նախ կայցեկենք Աշտարակ քաղաքը, որից հետո կմեկնենք Արագածի լանջերին գտնվող հրաշք միջնադարյան Ամբերդի ամրոց։ Ճաշ Բյուրականում։ Այս տուրի ընթացքում կայցելենք նաև Սաղմոսավանք, որը գտնվում է գեղատեսիլ Քասախի կիրճի եզրին։ Վերադարձ Երևան։
ՕՐ 6
Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Տաթև
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Հալիձոր գյուղից կմեկնենք Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որը կառուցվել է 2010 թ, և գրանցված է գինեսի ռեկորդների գրքում: Կայցելենք Տաթևի վանական համալիրը։
ՕՐ 7
Տեղափոխում օդանավակայան: Մեկնում
- Գիդի ծառայություն
- Մուտքավճարների տոմսեր
- 0,5 լ ջուր/անձը (ամեն օր)
- Նախաճաշ
- Տեղափոխում
- Կեցություն հյուրանոցում (DBL/TWN/TPL)
Ամրագրեք Ձեր արկածն այսօր
Հավելյալ տեղեկատվություն
Հայերեն, ռուսերեն և անգլերեն
Comments are closed.