Հունաստան
ՀՈՒՆԱՍՏԱՆ



Նախորդ
Հաջորդը
Funtravel » Հունաստան
Ինչ-որ ժամանակ Հունաստանը Բյուզանդական կայսրության մաս էր կազմում:
Հույները հիշում են այդ մասին, եւ շատ ճարտարապետական հուշարձանների վրա կարելի է տեսնել միանգամից երկու դրոշներ՝ հունական եւ բյուզանդական:
Հունական քաղաքներում քիչ են բարձրահարկ շենքերը: Սովորաբար այնտեղ կառուցում են 3-5 հարկանի շենքեր:
Հունաստանը երկիր է, որտեղ չեն գրանցում աշխարհիկ ամուսնությունները: Ընտանիքի ինստիտուտը այստեղ ամբողջությամբ ուղղափառ եկեղեցու վերահսկողության տակ է: Եթե զույգը նշանադրվել է եկեղեցում, ապա պետությունը ինքնաբերաբար կճանաչի նրանց ամուսնությունը օրինական:
Կինը չի կարող վերցնել իր ամուսնու ազգանունը, այդ պատճառով էլ ողջ կյանքը օգտագործում է սեփականը: Իսկ երեխաները կարող են ունենալ և հոր, և մոր ազգանունը, ինչպես ծնողները կցանկանան:
Հույները շատ են սիրում սուրճ: Նույնիսկ աշխատանքային ամենաթեժ ժամին աշխատանքով ամենածանրաբեռնված հույնն էլ կգտնի ժամանակ մի բաժակ սուրճ խմելու համար:
Հունաստանի ափերն են ողողում 5 ծով՝ Եգեյան, Միջերկրական, Հոնիական, Ֆրակիական և Կրետեական: Ֆրակիական ծովը մտնում է Եգեյանի մեջ, իսկ Կրետեական ծովը՝ Միջերկրականի:
Երբ է ավելի լավ հանգստանալ Հունաստանում
Հունաստանը այն զարմանալի երկրներից է, որտեղ հանգստի սեզոնը տևում է կլոր տարի: Ուղեգիր ընտրելիս, առաջին հերթին, անհրաժեշտ է հստակ իմանալ Ձեր այցելության նպատակը: Ձմռանը Հունաստանում կարելի է հրաշալի անցկացնել ամանորյա տոները, մասնակցել ավանդական փառատոններին, այցելել լեռնադահուկային կուրորտներ, ինչպես նաև թանգարաններ ու այլ տեսարժան վայրեր: Ծովափնյա հանգստի սեզոնը Հունաստանում (Կրետե, Ռոդոս) սկսվում է ապրիլի վերջից և շարունակվում է մինչև նոյեմբերի սկիզբ: Հանգստի համար ավանդական ակտիվ սեզոնը համընկնում է հուլիս և օգոստոս ամիսներին, և փաթեթների գները այդ ընթացքում համեմատաբար բարձր են:
Հյուրանոցներ Հունաստանում
- Հունաստան
- Մայրաքաղաքը՝ Աթենք
- Պաշտոնական լեզուն՝ հուներեն
- Կրոն՝ քրիստոնեություն
- Տարածք՝ 131,957 կմ2
- Արժույթ՝ եվրո (€) (EUR)
Հյուրանոցներ Հունաստանում
Հավելյալ տեղեկատվություն
ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Հունաստանի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) Հունաստանի դեսպանատուն Հայաստանում:
Շենգենյան արտոնագրերի դիմումները կարող եք ներկայացնել “VFS GLOBAL” արտոնագրային կենտրոնում:
Հասցե՝ Նալբանդյան 48/1, Հեռ. (+374 60) 740506, Երկուշաբթի – Ուրբաթ (09:00 – 16:00):
Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլա
Հասցե՝ Հայաստան, 0002, Երևան, Դերենիկ Դեմիրճյան փողոց, 6 շենք
Հյուպատոսական բաժին` +374-11-536754



Նախորդ
Հաջորդը
Comments are closed.