Ղալթախչի` Սուրբ Հովհաննես
ՂԱԼԹԱԽՉԻ՝ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՏՈՒՌ



Նախորդ
Հաջորդը
Funtravel » Ղալթախչի` Սուրբ Հովհաննես
Մեկնումը՝ 08:00
Տևողությունը՝ 9-10 ժամ
Արժեքը մեկ անձի համար ընդամենը 5000 ՀՀ դրամ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳԻՆ
1 – 3 pers. – 44000 դրամ
4 – 6 pers. – 54000 դրամ
7 – 14 pers. – 70000 դրամ
Շտապեք ամրագրել Ձեր տեղը… տեղերը սահմանափակ են…
Խնդրում ենք հաշվի առնել, որ սա ուխտագնացություն է, և սպասվում է մոտ 3 կմ բարդ քայլարշավ:
Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Գյուղում է գտնվում ՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին տարիներին մատուռի շուրջ ուխտավորների կողմից տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը /Վենետիկի Ս. Ղազար կղզ/։ Ուխտավայրը Ղալթախչի է կոչվում գյուղի հին անունով:
- Ղալթախչի` Սուրբ Հովհաննես
- Տևողություն։ 9-10 ժամ
- Սնունդ։ ներառված չէ
- Գիդ: ներառված է
- Տոմսեր. Ներառված չէ
- Կատեգորիա: Ուխտագնացություն
Related products
Ամրագրեք Ձեր արկածն այսօր
Հավելյալ ինֆորմացիա
Հայերեն
Ղալթախչի

Comments are closed.