Բացահայտեք Հայաստանը FunTravel-ի հետ

Ուխտագնացություն

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

ՕՐ 1

Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց

ՕՐ 2

Երևան – Գառնի – Գեղարդ – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։

ՕՐ 3

Երևան – Սևան – Սևանավանք – Դիլիջան – Հաղարծին – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Կուղևորվենք դեպի կապուտաչյա Սևան։ Շրջապատված Գեղամա լեռներով այն անզուգական տպավորություն է թողնում։ Ճաշ Դիլիջանում։ Դիլիջան քաղաքը, որը անվանում են նաև փոքրիկ Շվեյցարիա, Հայաստանի գլխավոր հանգստավայրերից է։ Այն գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում, որտեղ է գտնվում նաև Հաղարծին վանական համալիրը (X-XIV)։

 

ՕՐ 4

Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Տաթև

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Հալիձոր գյուղից կմեկնենք Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որը կառուցվել է 2010 թ, և գրանցված է գինեսի ռեկորդների գրքում: Կայցելենք Տաթևի վանական համալիրը։

ՕՐ 5

Շրջայց քաղաքում – Էջմիածին – Զվարթնոց

Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության հրապարակը, Կառավարության շենքը, Օպերայի և բալետի թատրոնը, Հայաստանի պետական համալսարանը, Նախագահական նստավայրը, կայցելենք Մատենադարան և Կասկադ։ Նախաճաշ հյուրանոցում։ Այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը։ Կտեսնենք նաև Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։

 

ՕՐ 6

Տեղափոխում օդանավակայան: Մեկնում

Ամրագրեք Ձեր արկածն այսօր

Հավելյալ տեղեկատվություն

Հայերեն, ռուսերեն և անգլերեն

Comments are closed.
Call Now Button