Discover Armenia with FunTravel

spring in Armenia

Հայաստանում գարնանը ճամփորդնեը շատ նպատակահարմար է։ Մարտ ամսվա վերջին եղանակն արդեն տաք է, միջքաղաքային տրանսպորտը հնարավորություն է տալիս հեշտությամբ տեղաշարժվել երկրի ներսում և այցելել տեսարժան վայրեր։

Tourism-in-armenia-tousrs-in-Spring

Եղանակը մեղմ ու հաճելի է։ Նույնիսկ դեպի տեսարժան վայրեր տանող երկար ճանապարհները չեն հոգնեցնի Ձեզ։ Դուք կկարողանաք հանգիստ զբոսնել փողոցներում և պատմական հուշարձանների տարածքում՝ առանց թաքնվելու արևի ճառագայթներից։

Tourism-in-Armenia-Spring

Գարնանային շունչը օդում զգացվում է դեռևս փետրվար ամսվա վերջին օրերին, երբ Հայաստանի չքնաղ բնությունն արթնանում է ձմռան քնից։ Գարնան սկզբին ծաղկում են ձնծաղիկները և մանուշակները և բոլորը միմյանց շնորհավորում են ու նվիրում ծաղիկներ։

Tourism-Armenia-Tours


Գարնան առաջին երկու ամիսներին տուրիստները համեմատաբար քիչ են և եթե դուք նախընտրում եք լինել ոչ մարդաշատ վայրերում, ապա այս սեզոնը հենց Ձեզ համար է։ Պասիվ սեզոնի շնորհիվ հյուրանոցների և ավիատոմսերի գներն ավելի էժան են, քան մայիս ամսին կամ ամռանը, ուստի դուք կարող եք համատեղել հաճելին մատչելիի հետ ))

Tourism-in-Armenia-Tours-Spring


Հայաստանը հայտնի է նաև իր առողջարաններով։ Հեղինակավոր են հատկապես Ջերմուկի և Արզնիի ատողջարանները։ Հայաստանի առողջարններում կարող եք ընդունել տեղական բուժական ջրերով բազմաթիվ առողջարարական պրոցեդուրաներ՝ բավականին ողջամիտ գներով։

Tourism-in-Armenia-Tour


Եթե սիրում եք գեղեցիկ բնություն, ապա հենց գարնանը այցելեք Հայաստան։ Ծաղկած բալենիները և ծիրանենիները անտարբեր չեն թողնի Ձեզ։ Ջրվեժները ամենատպավորիչն են հենց այս սեզոնին՝ երբ ձնհալի շնորհիվ ջուրն ավելի առատ է։ Հայաստանում արժե տեսնել   23 մետրանոց Թռչկանի ջրվեժը, որը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանին,  18 մետրանոց Շաքիի ջրվեժը Սյունիքի մարզում և Ջերմուկ առողջարանային գտնվող «Ջրահարսի վարսեր» ջրվեժը։

Tourism-Tours-in-Armenia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>